top of page

Տորունիքում ձյան ծանրությունից քանդվել է սոցիալապես անապահով ընտանիքի մառանի տանիքը

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 18, 2024
  • 1 min read
ree

Այսօր Տորունիք բնակավայրի բնակիչ Գեղամ Աղաջանյանի տան մոտ  մառանի տանիքը ձյան ծանրությունից քանդվել է: Այս մասին ահազանգել է ֆեյսբուքյան օգտատեր Արա Ստեփանյանը, ով նաեւ փլուզված տանիքի լուսանկարներ է հրապարակել:

«Հնարավոր է, որ այդ ձյան հաստ շերտի ծանրությունից քանդվի կամ վթարվի տան տանիք նույնպես։ Այդ ընտանիքը սոցիալապես անապահով է։ Տունը վթարային է։

Դիմել է պատկան մարմիններին։ Ցավոք սրտի, բացասական պատասխան է եղել այդ հարցով։

Պատկան մարմիններ, ուշադրություն դարձրեք հարցին։ Ընտանիքում չորս անչափահաս երեխաներ են»,-մասնավորապես գրել է նա։

1/3037
bottom of page