Ղազախստանում անկարգությունների հետևանքով վնասի չափը գերազանցել է 215 մլն դոլարը
Ղազախստանում անկարգությունների հետևանքով պատճառված վնասի չափը գերազանցել է 215 մլն դոլարը։ Այս մասին հայտնում է երկրի ձեռնարկատերերի ազգային պալատը:
Նշվում է, որ հունվարի 10-ի՝ տեղական ժամանակով 09։00-ի դրությամբ՝ ընդհանուր վնասը մոտավոր հաշվարկներով կազմել է ավելի քան 93․7 մլրդ տենգե, որից 92․2 մլրդ տենգեն բաժին է ընկնում Ալմաթիին։
Երկրի 9 տարածաշրջաններում հայտնաբերվել է բիզնեսի վնասված 1319 սուբյեկտ և 1488 օբյեկտ (միայն Ալմաթիում՝ 1234 սուբյեկտ և 1399 օբյեկտ)։