Քաղաքացուն փոստով 64 հազար դոլարի ոսկի են ուղարկել. մաքսավորներն այն առգրավել են
Վրաստանի քաղաքացուն փոստով 64 հազար դոլարի ոսկի են ուղարկել, սակայն հասցեատերը այն չի ստացել. թանկարժեք ծանրոցով հետաքրքրվել են վրացական օդանավակայանի մաքսավորները. այդ մասին հայտնում է «Սպուտնիկ Վրաստանը»-ը:
Փոստով ուղարկված 150 ոսկե մետաղադրամները չեն հայտարարագրվել, ուստի, գործի նյութերի հետ միասին դրանք փոխանցվել են ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետաքննության համար: