Անսթափ վարորդը պարեկային ոստիկաններին փող էր առաջարկել ու բերման ենթարկվել

Նոյեմբերի 12-ին, ժամը 02.00-ին, պարեկային ոստիկանները, ամրագոտին ամրակապած չլինելու համար վարչական արձանագրություն կազմելու նպատակով, Բագրատունյաց փողոցում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է՝ 42-ամյա վարորդը եղել է անսթափ և չի ունեցել ավտոմեքենայի հաշվառման վկայագիր։
Նշված հանգամանքները ոստիկանների կողմից չարձանագրելու համար վարորդը նրանց փող է առաջարկել, ինչի համար բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։