Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը. Պուտին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք տեղի կունենա երրորդ համաշխարհային պատերազմը:
«Ես չգիտեմ, թե ինչ միջոցներով է ընթանալու երրորդ համաշխարհային պատերազմը։ Բայց չորորդը կլինի քարերի ու փայտերի միջոցով։ Այն բանի ընկալումը, որ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը, ահա այս ըմբռնումը, այն պետք է զսպի միջազգային ասպարեզում ժամանակակից քաղաքակրթության համար ծայրահեղ եւ չափազանց վտանգավոր գործողությունները», - ասել է նա:
Աղբյուր` Փաստինֆո