top of page

Առաջարկվում է վերացնել բալային համակարգը


«Հայաստան» խմբացությունը շրջանառության է մեջ դրել ճանապարհային տուգանային միավորների ներդրմանը՝ բալային համակարգին առնչվող նախագիծ: «Նախագծով առաջարկում ենք, որ բալային համակարգը վերացվի, քանի որ բալային համակարգը, ըստ ոստիկանությունից ստացված վիճակագրական տվյալների, 170 հազարից ավելի դեպքերում կիրառվել է, սա ուղղակի աբսուրդ է»,-հայտարարել է խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:


Նրա խոսքով՝ իրենք ոստիկանությունից հետաքրքրվել են՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, հատկապես, մահվան ելքով, պակասե՞լ են համակարգի ներդրմամբ. պարզվել է՝ ոչ:


Կառավարությունը նախագծի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն:


1/2101
bottom of page