Վարժեցնող Էդգարդ Զապաշնիին շտապ վիրահատել են
Ռուս վարժեցնող Էդգարդ Զապաշնին պատմել է, որ 2022թ․-ի սկզբին վիրահատության է ենթարկվել։ Նա ինստագրամյան էջում հայտնել է, որ ստիպված է եղել բժշկական օգնության դիմել քարի հեռացման նպատակով։
«Հունվարի երեքն է, ինձ վիրահատության են տանում։ Ստենտ կտեղադրեն եւ կփորձեն հանել քարը»,- տեսանյութերից մեկում ասում է նա։
Պարզվել է, որ մարզիչը հիվնդանոցում է գտնվել նախորդ տարվա վերջից։ Հիմա արդեն նրան դուրս են գրել։