Վարդենիսում ոստիկանության աշխատակիցները չեն թույլատրում լրագրողների մուտքը համայնքապետարան
Վարդենիսում ոստիկանության աշխատակիցները չեն թույլատրում լրագրողների մուտքը համայնքապետարանի շենք:
Լրագրողները ցանկանում են խոսել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու, գործող համայնքապետ Արամ Մելքոնյանի հետ, որը գտնվում է համայնքապետարանի շենքում:
Ոստիկանները պատ են կազմել եւ չեն թույլատրում լրագրողներին մուտք գործել համայնքապետարան,նաև որևէ իրավական հիմնավորում չեն ներկայացնում, թե ինչու են արգելում մուտք գործել համայնքապետարան: Նաեւ համայնքապետարանի մոտ են ժամանել բազմաթիվ կարմիր բերետովորներ:
Նշենք, որ ոստիկանները նաև չեն թույլատրել ընտրված ավագանու անդամների մուտքը համայնքապետարան, այդ պատճառով նորընտիր համայնքապետի երդման արարողությունը տեղի ունեցավ համայնքապետարանի բակում: