Իրանը Կապանում հյուպատոսություն է բացում․ հստակ ազդակ կլինի Բաքվի բռնապետին․ իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իրանը Կապանում հյուպատոսություն է բացում։ Եվս մեկ ազդակ առ այն, թե որքան կարևոր է համարում պաշտոնական Թեհրանը Հայաստանի Սյունիքի մարզը հայ-իրանական հարաբերությունների համատեքստում։
Հայաստան-Իրան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կարևոր քայլ կդիտարկվի նաև Ատրպատականի կենտրոն Թավրիզում մեր հյուպատոսության բացումը, որը նաև հստակ ազդակ կլինի Բաքվի բռնապետին»։