top of page

Վանոն՝ պետական և քաղաքական գործիչ, ունի լիիրավ իրավունք՝ հանգչելու Կոմիտասի անվան պանթեոնում

Nov 20, 2022
1 min read


Պետական գործիչ Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Ես՝ Արփի Վանոյի Սիրադեղյանս, և իմ ընտանիքը համաձայն չենք, որ մեր հայրը հուղարկավորվի Թոխմախի գերեզմանատանը։


Վանոն պետության հիմնադիրներից է և, որպես նշանավոր գրող, պետական և քաղաքական գործիչ, ունի պատմական լիիրավ իրավունք՝ հանգիստ հանգչելու Կոմիտասի անվան պանթեոնում։


Սակայն իշխանավորները դա ճիշտ չեն համարում, քանի որ էությամբ ստրուկ են, ձևով՝ դավաճան, տեսակով՝ մանրապճեղ։


Եվ, եթե օրվա գյադաներն, իրենց ղեկապետի գլխավորությամբ, Վանոյի դեմ կռիվ են տալիս Վանոյի վախճանից հետո, ուրեմն հայրս կհուղարկավորվի մեր ընտանեկան գերեզմանատանը, ոչ՝ ուրիշ տեղ։


Վանոն եղել է, կա ու լինելու է` իր գրով ու գործով։ Դուք արդեն պատմության աղբանոցում եք»։



1/3639
bottom of page