top of page

Նոր որոշում. Դատավորների, դատախազների ու քննիչների թոշակները կբարձրանան


Կառավարության այսօրվա՝ փետրվարի 10-ի նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ հարակից փաթեթը:


Նա նշեց, թե այս նախագծի նպատակը դատավորների կենսաթոշակի պայմանների համապատասխանեցումն է Սահմանադրական դատարանի որոշմանը, ինչպես նաև դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումն ու կարգավորումը:


«Նախագծով առաջարկվում է կատարել Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, որը հակասահմանադրական էր ճանաչել դատավորների համար կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանների տարբերակված մոտեցումը. մենք սահմանում ենք միասնական պայմաններ՝ վերացնելով ՍԴ-ի կողմից արձանագրված խտրական մոտեցումը», - ասաց նա:


Նախարարի խոսքով՝ այս նախագիծը բխում է նաև դատավորների անկախությունը ընդգծող մի շարք միջազգային փաստաթղթերից, ուսումնասիրվել է միջազգային պրակտիկան: «Նմանատիպ համարժեք կարգավորումներ ենք նախատեսել նաեւ քննչական գործառույթ իրականացնող այլ մարմիններում ներգրավված աշխատակիցների համար՝ Հակակոռուպցիոն կոմիտե, Քննչական կոմիտե, ՊԵԿ:


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ սչանով իրավական համակարգի եւ դատական համակարգի աշխատողների թոշակները էականորեն բարելավվում են:


Վարչապետն էլ ասաց. «Խոսքը դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակային ապահովման մասին է: Այս փաթեթով որոշակիորեն բարձրացվում են նրանց թոշակները:

1/2108
bottom of page