top of page

Տավուշի մարզպետը հայտարարություն է տարածել սահմանների վերաբերյալ



Տավուշի սահմաններին թշնամու տեղաշարժ, ադրբեջանական զինուժի կողմից ինժեներական աշխատանքներ չեն նկատվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։


«Չկա նման ոչ մի բան, համենայնդեպս իմ տեղեկատվությամբ, մնացածը կարող եք ճշտել պաշտպանության նախարարությունից», - ասաց Տավուշի մարզպետն ի պատասխան 24News-ի դիտարկմանը։

Հիեցնենք՝ ավելի վաղ բլոգեր Միկա Բադալյանն իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը սադրանքներ են նախապատրաստում Տավուշում։ «Ադրբեջանական ԶՈւ-ն իր ամենաբարձրակարգ դիպուկահարներին տեղակայել է մոտակա 15 դիրքերում՝ սադրանքներ իրականացնելու համար», - նշել էր բլոգերը։

1/2108
bottom of page