top of page

Թալիբները բանակցությունների նպատակով ժամանել են Շվեյցարիա


Թալիբների 10 հոգանոց պատվիրակությունը ժամանել է Ժնև՝ մարդասիրական հարցերի, կոնֆլիկտների ժամանակ երեխաների և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերի քննարկման համար. հայտարարել է Geneva Call ոչ կառավարական կազմակերպության տնօրեն Ալեն Դելետրոն, ով էլ հրավիրել է պատվիրակությանը. փոխանցում է RTS-ը։ Դելետրոն նշել է, որ պատվիրակության հետ հանդիպումը չի նշանակում թալիբների իշխանության պաշտոնական ճանաչում։

«Մարդասիրական կազմակերպության հետ զրույցը չի օրինականացնում նրանց, թալիբների միջազգային կարգավիճակում ոչինչ չի փոխվում։ Նրանք կարող են լեգիտիմանալ միայն միջազգային կոնվենցիաների և միջազգային մարդասիրական իրավունքի պահպանմամբ», - հայտարարել է կազմակերպության տնօրենը։

Նշվում է նաև, որ թալիբների հետ պատրաստվում են հանդիպել Շվեյցարիայի ԱԳՆ զարգացման և համագործակցության հարցերով վարչության, ինչպես նաև Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով և մարդու իրավունքներով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցները։

Ժնևում թալիբների հետ երկխոսությունը շարունակելու մտադրություն ունի նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։



1/2102
bottom of page