top of page

Թագուհի Թովմասյանի դատական հայցն ընդդեմ Լենա Նազարյանի վարույթ է ընդունվել


Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի դատական հայցն ընդդեմ պատգամավոր Լենա Նազարյանի վարույթ է ընդունվել։ Այդ մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։


Հիշեցնենք, որ Թովմասյանը պահանջում է, որ Լենա Նազարյանը վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Թագուհի Թովմասյանի դատական հայցը հետ էր վերադարձվել:


Ըստ դատարանի՝ Թովմասյանը լիարժեք չի վճարել պետական տուրքերը։ Մասնավորապես, նա ներկայացրել էր մեկ ոչ գույքային և 1 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջներ, որի համար պետք է վճարեր, համապատասխանաբար, 4000 և 20․000 դրամ պետական տուրք: Այսինքն, ընդհանուր առմամբ, հայցվորը պետք է վճարեր 24 հազար դրամ պետական տուրքի գումար, այնինչ նա վճարել է 8000 դրամ: Որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում թերությունները վերացնելու և այն դատարան կրկին ներկայացնելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված՝ այն սկզբնապես ներկայացնելու օրը:


Հիշեցնենք, որ Ազգային ժողովում պատգամավոր Թագուհի Թովմասյանը խոսեց զոհված զինծառայողների պղծված դիերի մասին։ ԱԺ արդեն նախկին փոխխոսնակ Լենա Նազարյանի կողմից ելույթի ավարտին հնչեց «իդիոտկա» արտահայտությունը։


Տեսանյութը՝ այստեղ։

1/2098
bottom of page