top of page

Շթայնմայերը դիմել է Պուտինին



Կիրակի Գերմանիայի վերընտրված նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հայտարարել է, որ Եվրոպայում կա պատերազմի սպառնալիք, եւ կոչ արել միասին փնտրել տարածաշրջանում խաղաղությունը երաշխավորող ուղիները, հաղորդում է РИА Новости-ն:


«Մեր մայրցամաքում պատերազմի բացակայությունը դարձել է սովորական: Բարեկամների պաշտպանություն, խաղաղ հարաբերություններ հարեւանների հետ միավորումից 30 տարի անց...ինչպիսի հաջողություն մեր երկրի համար: Սակայն այդ օրերին մենք տեղեկացանք, որ պետք է իմանայինք, որ խաղաղությունն ինչ-որ ինքնաբերաբար ենթադրվող երեւույթ չէ, այդ ուղղությամբ պետք է աշխատանք իրականացնել, երկխոսել, իսկ երբ անհրաժեշտ է, գործել հստակեցման, զսպման, վճռականության միջոցով. այդ ամենը պետք է այժմ անել: Կարելի է շատ քննարկել Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ աճող տարաձայնությունների պատճառների մասին: Սակայն դա անվիճելի է. մենք գտնվում ենք ռազմական հակամարտության, Արեւմտյան Եվրոպայում պատերազմի սպառնալիքի իրավիճակում, եւ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը»,-հայտարարել է Շթայնմայերը՝ նախագահի պաշտոնում վերընտրվելուց անմիջապես հետո Դաշնային ժողովի առջեւ ելույթ ունենալիս:


Նախագահն արտահայտվել է արեւմտյան ժողովրդավարության քննադատության դեմ: «Մեր ժողովրդավարությունն ուժեղ է, քանի որ այն հայտնի է իր քաղաքացիներին...Մենք չենք փնտրում առճակատում արտաքին աշխարհի հետ, մենք ցանկանում ենք խաղաղ դրացիություն, փոխադարձ հարգանք, դա միակ ազդանշանն է Վաշինգտոնից, Փարիզից ու Բեռլինից»,-հայտարարել է Շթայնմայերը

1/2102
bottom of page