top of page

Փորձում են ոստիկանությանը ատող հանրությանը համոզել․ Սայաթ Շիրինյան



Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Ցինիզմի, ինքնախաբեության կամ առավել ճիշտ՝ հասարակությանը հիմարացնելու հերթական դրսևորումը արձանագրվեց այսօր՝ կառավարության հերթական նիստի ժամանակ, որոշ խեղկատակների մասնակցությամբ։ Հիմա էլ, փորձում են ոստիկանությանը ատող հասարակությանը համոզել, որ նրանք հավատում ու վստահում են ոստիկանության ծառայողներին, և, որ իրենց հեղափոխության կամ բարեփոխումների արդյունքում բարձրացել է ոստիկանության հեղինակությունը։

Ո՛չ և միանշանակ ո՛չ, այդպես չէ, կառավարության ոչ հարգելի՝ չմարդիկ, կապիտուլյանտներ։ Անկախության տարիներից ի վեր Հայաստանի միլիցիան, հետագայում անվանափոխված ոստիկանությունը՝ երբեք էլ այսպիսի ցածր արժեհամակարգ չի ունեցել, այսպես բարոյալքված, հասարակությունից օտարված, հեռացած, նրա կողմից արհամարված չի եղել։ Թերևս մի կարճ ժամանակահատված, իշխանությունը բռնազավթելուց հետո, այո, իսկապես մոլորյալների բազմությունը ոգևորված էր ոստիկանությամբ։

Կարծում եմ, որ հիշում եք՝ «ոստիկանը մերն է» վանկարկումները, բայց դա չէր ենթադրում, որ իշխանությունները ինչպես ուզենան այնպես էլ պետք վարվեն ոստիկանության ծառայողների հետ։ Արդրունքում՝ փոշիացվեց հասարակության վստահությունը ոստիկանության նկատմամբ։

Ինչու՞ այդպես ստացվեց, պատասխանը առավել քան պարզ է՝ ոստիկանությունը երբեք էլ այս չափով ու այս ծավալով ներքաշված չի եղել քաղաքական գործընթացների մեջ, ոստիկանությունը հարկադրված չի եղել օր ու գիշեր փրկել վարկաբեկված մեկի հետույքը, ոստիկանությունը երբեք քաղաքական իշխանության կամակատարը չի եղել և նրա կողմից այսքան նսեմացված, ստորացված չի եղել։ Արդյունքում միտումնավոր, ինչպես նաև այլ ոլորտներում այդես էլ՝ ոստիկանության հանդեպ փոշիացվեց հասարակության վստահությունը։

Ուզու՞մ եք իրականում հասկանալ ոստիկանության ծառայողների վերաբերյալ հասարակության վերաբերմունքը, ապա դիմեք հենց ոստիկաններին, ովքեր ամեն օր իրենց մաշկի վրա են զգում այն անարգանքը, որը խորապես առկա է հասարակության մոտ ու դրսևորվում է իրենց հանդեպ։ Իշխանափոխությունից ու մի շարք անհետաձգելի բարեփոխումներից հետո, վստահ եմ, որ աստիճանաբար կփոխվի հասարակության վերաբերմունքը ոստիկանության ծառայողների նկատմամ։ Անհրաժեշտ կլինի նաև փոխել ոստիկանության ծառայողների համազգեստը, որը հիմա ուղղակի ատելություն ու զզվանք է առաջացնում։


Հ.Գ. Վստահաբար կարելի է արձանագրել, որ հիմա ընդգծված նողկանք կա ինչպես՝ կառավարության անդամների, իշխանության, այնպես էլ՝ ձեր հետույքը պահող ոստիկանության ծառայողների՝ ի դեմս ղազարյան վահեի նկատմամբ։

1/2101
bottom of page