ՌԴ փոխարտգործնախարարը և ԵՄ ներկայացուցիչը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրումը

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը չորեքշաբթի հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության սրումը:
«Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրումը: Մտահոգություն է հայտնվել տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ: Ընդգծվել է Բաքվի և Երևանի կողմից զսպվածության դրսևորման հրամանայականը և բոլոր խնդիրների լուծումը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: