ՌԴ ՊՆ-ն բացահայտել է Կուրիլյան կղզիների մոտ ամերիկյան սուզանավի հետ կատարված միջադեպի մանրամասները
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 12-ին Ռուսաստանի տարածքային ջրերում ԱՄՆ ռազմածովային ուժերի Virginia տեսակի սուզանավ է հայտնաբերել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Այն հայտնաբերվել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների անցկացման տարածքում, կուրիլյան Ուրուպ կղզու մոտակայքում։ Անձնակազմին փոխանցվել է ռուսերեն եւ անգլերեն հաղորդագրություն. «Դուք գտնվում եք Ռուսաստանի տարածքային ջրերում։ Անմիջապես բարձրացե՛ք»:
Սակայն ամերիկյան սուզանավն անտեսել է պահանջը, միջադեպի մանրամասներն է հայտնել ՊՆ-ն։ Ստորջրյա սահմանների պաշտպանության ուղեցույցների համաձայն՝ ռուսական «Մարշալ Շապոշնիկով» հետախուզանավի անձնակազմը «համապատասխան միջոցներ» է կիրառել։ Ամերիկյան սուզանավը ինքնագնաց սիմուլյատորի միջոցով թիրախը բաժանել է ռադիոլոկացիոն եւ ակուստիկ կառավարման միջոցների եւ առավելագույն արագությամբ հեռացել է։