top of page

Քրիստինե Գրիգորյանը ստիպված կլինի մեկ ամսից ավել մնալ առանց աշխատանքի. Ռոբերտ Հայրապետյան



Նիկոլը իր սրտի ՄԻՊ թեկնածուին ազատել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ ենթադրաբար թեթևամտորեն հույս ունենալով որ Քրիստիննե Գրիգորյանի այսօրվա ընտրությունից հետո վերջինս զբաղեցնելու է ՄԻՊ պաշտոնը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:


«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով Քրիստինե Գրիգորյանն իր պարտականությունների կատարմանը կարող է անցնել 2022 թվականի փետրվարի 24-ից ոչ շուտ, ու անկախ այսօրվա ընտրության արդյունքներից մինչև փետրվարի 23-ը ՀՀ ՄԻՊ-ը Արման Թաթոյանն է։


Այնպես որ Քրիստինե Գրիգորյանը ստիպված կլինի մեկ ամսից ավել մնալ առանց աշխատանքի»։




1/2101
bottom of page