top of page

Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը



Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Ռոբերտ Քոչարյանը ևս երեկ կորոնավիրուսի թեստ էր հանձնել։ MediaHub.am-ի հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ թեստի պատասխանը բացասական է եղել և եթե այլ խոչընդոտներ չլինեն, երեկ հետաձգված դատական նիստը կկայանա փետրվարի 1-ին։


Հիշեցնենք, երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ 3-րդ նախագահի և մյուսների գործով քննությունը։ Դատական նիստին ներկա չէին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։ Ինչպես տեղեկացրեց Ռ․ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, նախագահի ընտանիքի անդամների մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային վարակ, և ինքը՝ որպես կոնտակտավոր անձ, թեստ է հանձնել, որի արդյունքը դեռ հայտնի չէ։


Արմինե Նավոյան

1/2101
bottom of page