top of page

Քիմ Քարդաշյանի կարողությունը հասել է 1.8 մլրդ դոլարի



Քիմ Քարդաշյանի կարողությունը մշտապես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։


Ամերիկյան Ֆորբս պարբերականը գրել է, որ չնայած այն փաստին՝ հայուհին միլիարդատերերի ակումբին է միացել 2021թ.-ին, այժմ արդեն նրա կարողությունը գնահատվում է 1.8 մլրդ դոլար։


Քարդաշյանի ունեցվածքը կրկնապատվում է նրա Skims բրենդի շնորհիվ, որի սպառողների թիվը անդադար ավելանում է։ Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Քարդաշյանի ընկերությունը Lone Pine Capital հեջ ֆոնդից, մի քանի ներդրումային ընկերությունների մասնակցությամբ, 240 մլն դոլար է ներգրավել։ Այս գործարքի արդյունքում ընկերության գնահատումը 1.6 մլրդ դոլարից աճել է մինչև 3.2 մլրդ դոլար։ Քարդաշյանն ընկերության ամենամեծ բաժնետերն է՝ 35% կամ 900 մլն դոլար։ Քարդաշյանի կարողությունը մեկ միլիարդի շեմը հատել է դեռ 2021թ. ապրիլ ամսին։ Այն ժամանակ նրա ամենաթանկարժեք ակտիվը KKW Beauty ընկերությունն էր, որտեղ Քիմի ունեցած բաժինեմասը գնահատվում է 500 մլն դոլար։ Ֆորբսի Միլիարդատերերի ցուցակում 2022 թվականի հունվարի 5-ին Քիմ Քարդաշյանի կարողությունը գնահատվում էր 1.2 մլրդ դոլար։


Նույն ցուցակում, բացի Քիմից, ևս 8 հայ միլիարդատերի անուն կար։

1/2098
bottom of page