top of page

Հայտնի է Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպման օրը


Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը փոխանցել է, որ վաղը՝ հունվարի 19-ին, Կրեմլում նախատեսված են Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռայիսիի բանակցությունները:


Կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ առևտրի և տնտեսության բնագավառներում համատեղ նախագծերի իրականացումը:


Նախագահները կանդրադառնան նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներին:


Կրեմլի մամլո ծառայությունը նշում է, որ Պուտինը և Ռայիսին կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի թեման:


Հաջորդ օրը՝ հունվարի 20-ին, Իրանի նախագահը ելույթով հանդես կգա Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատ Պետական դումայում:


Ռաիսին նաև կայցելի Մոսկվայում Ռուսաստանի մահմեդականների հոգևոր վարչություն և կհանդիպի ռուսաստանյան տարբեր շրջաններից կրոնական առաջնորդների հետ:

1/2098
bottom of page