Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ Ուկրաինայի թեմայով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Մոսկվան ուշադրությամբ կուսումնասիրի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որից հետո կորոշի հետագա գործողությունները. հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուսական կողմը ուշադիր կուսումնասիրի հունվարի 26-ին ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից ստացված գրավոր պատասխանները անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրերի մշակման վերաբերյալ, որից հետո կորոշի իր հետագա անելիքները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է AFP-ն, երկու առաջնորդները զրույցում հասել են համաձայնության Ուկրաինայի դեէսկալացիայի անհրաժեշտության շուրջ։ Զրույցի ընթացքում «Նախագահ Պուտինը շատ հստակ հասկացրել է, որ առճակատում չի փնտրում», - ասվում է զեկույցում։