top of page

Պերուն փակում է նավահանգիստները և դադարեցնում ձկնորսությունը ոչ մեծ նավերում. կան զոհեր


Տոնգա կղզիների մոտ հրաբխի ժայթքման պատճառով Պերուն փակում է նավահանգիստներն ու դադարեցնում ձկնորսությունը ոչ մեծ նավերում, հաղորդում է քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտը:


Ինստիտուտը հայտնում է, որ ամբողջ երկրում ափերին 80 նավահանգիստ է փակվել:


«Խորհուրդ է տրվում դադարեցնել ձկնորսությունը և փոքր նավերը տեղափոխել ցամաքով», - ավելացնում է ինստիտուտը:


Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ հրաբուխը հունվարի 14-ին սկսել է ժայթքել Տոնգայում՝ ցունամիի ալիք առաջացնելով:


Պերուում բարձր ալիքների պատճառով երկու կին է զոհվել։

Բացի այդ, ստորջրյա հրաբխի ժայթքումը Պերուի ափերի մոտ նավթի արտահոսքի պատճառ է դարձել:

1/2098
bottom of page