top of page

Պեկինում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը


Փետրվարի 2-ին Պեկինում մեկնարկել է Ձմեռային խաղերի օլիմպիական կրակի փոխանցումավազքը։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Չինաստանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Օլիմպիական այգում։ Փոխանցումավազքը սկսվել է տեղի ժամանակով 09:16-ին (Երևանի ժամանակով 05:16-ին)։ Փետրվարի 4-ի երեկոյան կրակը կհասնի Օլիմպիական այգի, որտեղ տեղի կունենա XXIV ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Փոխանցումավազքը հիշարժան կլինի նրանով, որ դրան կմասնակցեն նաև երկկենցաղ ռոբոտները։ Համաճարակային իրավիճակը ստիպել է կազմակերպիչներին կրճատել փոխանցումավազքի տևողությունը մինչև 3 օրվա։

Ջահի երկայնքով ձգվող կարմիր գիծը խորհրդանշում է Չինական մեծ պատն ու օլիմպիական դահուկային սահուղիները, իսկ արծաթագույնը՝ դեպի կատարելություն մարդու ձգտումը։



1/2102
bottom of page