Պայթյուն և կրակոցներ Շուշիի անցակետի մոտ. Լաչինի միջանցքը փակ է․ Times.am

Նոյեմբերի 13-ի առավոտյան նոր պատահար է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Այդ մասին հայտնում է times.am-ը։ Ըստ կայքի տեղեկությունների, նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։
Վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։
Այս պահին ռուս խաղաղապահները փակել են ճանապարհը և անգամ շտապ օգնության մեքենաներին չի թույլատրվում հասնել դեպքի վայր։