top of page

2021 թվականի աղմկահարույց պաշտոնանկությունները. Sputnik Արմենիա




Տարվա ընթացքում մի շարք պաշտոնյաներ հեռացան պաշտոնից, ոմանց «ստիպեցին» հեռանալ։ Sputnik Արմենիան կազմել է նրանց ցանկը։


2021 թվականի ընթացքում բարձրաստիճան այրերից ոմանք հրաժարական տվեցին, ոմանց պաշտոնից զրկեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։


Այդ պաշտոնանկությունները մեծ աղմուկ բարձրացրին ու բուռն քննարկման թեմա դարձան։ Սակայն ամենաաղմկահարույցը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հեռանալն էր, որին պաշտոնից զրկելու համար ջանք չխնայեց Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը»։


Հասարակության մի մասը կարծում է, որ պաշտոնյաներին հաճախ փոխելու «մոլուցքը» միայն խորացնում է երկրում առկա ճգնաժամը։



1/2098
bottom of page