top of page

«Օմիկրոնը» մոտ 30 մուտացիա ունի, ավելի վարակիչ է, պատվաստանյութերը չեն ազդի շտամի վրա․ համաճարակաբան


«Օմիկրոն» շտամն ունի մոտ 30 մուտացիա, որի հաշվին այն ավելի վարակիչ է։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը։ Նրա Խոսքով՝ «Օմիկրոն» շտամի պարագայում կա հավանականություն, որ այն կարող է խուսափել պատվաստման արդյունքում ձեռք բերված հակամարմիններից։ «Եթե մինչև հիմա վստահ ասում էինք, որ պատվաստանյութն այս կամ այն աստիճանով բոլոր շտամերը ծածկում է, «Օմիկրոնի» առումով մի քիչ ավելի վիճելի է»,- ասաց նա։ Համաճարակաբանը հստակ չնշեց՝ Հայաստանում կա՞ն արդյք «Օմիկրոն» շտամով վարակվածներ։ Նա ասաց, որ էպիզոդիկ հետազոտությունները թույլ չեն տալիս հստակ վիճակագրություն ունենալ։ Մանրամասները՝ հեռախոսազրույցում։


1/2383
bottom of page