top of page

Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Australian Open-ում

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 14, 2024
  • 1 min read
ree

Սերբ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուրնում մեկնարկած մրցաշարի առաջին շրջանում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի առաջին մրցակիցը աշխարհի 178-րդ ռակետ խորվաթ Դինո Պրիժմիչն էր: Մոտ 4 ժամ ձգված մրցախաղում Ջոկովիչն առավելության հասավ 4 սեթերից հետո` 6:2, 6:7, 6:3, 6:4 հաշվով:

Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Արինա Սոբոլենկոն: Այն կեզրափակվի հունվարի 27-ին:

1/3045
bottom of page