Ջասինդա Արդերնը չեղյալ է հայտարարել իր հարսանիքը COVID-19-ի պատճառով
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է իր հարսանիքը չեղարկելու մասին՝ կորոնավիրուսով պայմանավորված երկրում նոր սահմանափակումների պատճառով:
Այս մասին Արդերնը հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «РИА Новости»-ին:
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի պատճառով Նոր Զելանդիան պատրաստվում է երկուշաբթի օրը կիրառել նոր սահմանափակումներ: Միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են ծննդյան արարողությունները և հարսանիքները, թույլատրվելու է ոչ ավելի, քան 100 մարդ:
«Ինչ վերաբերում է ինձ, իմ հարսանիքը չի կայանա, ես պարզապես միանում եմ այն նորզելանդացիներին, որոնք արդեն զգացել են համաճարակի հետևանքները», – ասել է վարչապետը: