top of page

Կհանդիպենք առաջիկայում՝ նոր ծրագրերով. աշխատանքից ազատման դիմում է գրել Մասիսի փոխքաղաքապետը

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Nov 20, 2022
  • 1 min read

Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ աշխատանքից ազատման դիմում է գրել:


«Սիրելի մասիսցիներ, քաղաքապետարանի և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների հարգելի աշխատակիցներ,


Տեղեկացնում եմ, որ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: 2016 թվականի դեկտեմբերից զբաղեցրել եմ Մասիսի փոխքաղաքապետի պաշտոնը և այն հնարավորինս ծառայացրել իմ սիրելի քաղաքի և նրա բնակիչների խնդիրների լուծմանը: Թե որքանով եմ կարողացել հաջողել, գնահատականը կտա մասիսցին: Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում Մասիս քաղաքում իրականացվել են սոցիալական և տնտեսական բազում աշխատանքներ՝ փողոցային լուսավորության ցանցի արդիականացում և ընդլայնում, մանկապարտեզների հիմնանորոգում, խաղահրապարակների և մինի ֆուտբոլի դաշտերի կառուցում, զբոսայգու հիմնանորոգում, գազաֆիկացում և այլ ծրագրեր։


Ուզում եմ շնորհակալություն հայտնել համայնքային ծառայության աշխատակիցներին, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցներին և Մասիս քաղաքի բնակիչներին համատեղ, արդյունավետ և սրտացավ աշխատանքի համար՝ ի բարօրություն Մասիս քաղաքի և մասիսցու: Կհանդիպենք առաջիկայում՝ նոր ծրագրերով և անելիքներով»,- գրել է նա:

1/2616
bottom of page