Նորաբակից Սոթք սահմանի ամբողջ երկայնքով հրետանակոծություն է. Թագուհի Թովմասյան
Նորաբակ համայնքից մինչև Սոթք հատվածի ամբողջ երկայնքով հրետանակոծությունը շարունակվում է։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Սահմանային բնակավայրերից ինձ տեղեկություն հաղորդեցին զոհերի և դեռևս ճշտվող 4-5 վիրավորի վերաբերյալ»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ կան ծանր և ավելի թեթև վիճակում գտնվող վիրավորներ։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։