❓Ովքե՞ր կարող են հավակնել ՀՀ նախագահի պաշտոնին
Որպես Արմեն Սարգսյանի հավանական իրավահաջորդներ արդեն հնչում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունները։ Սահմանադրության համաձայն՝ 40 տարին լրացած, վերջին 6 տարում Հայաստանի քաղաքացի հանդիսացած և երկրում մշտապես բնակվող, ընտրելու իրավունք ունեցող և հայերենին տիրապետող անձը կարող է ընտրվել ՀՀ նախագահ։ Նախագահն ընտրվում է 7 տարով։ Նույն անձը այս պաշտոնում կարող է ընտրվել միայն մեկ անգամ։ Պետության ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք և պաշտոնավարման ընթացքում լինել որևէ կուսակցության անդամ։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները: