Մոսկվան անհանգստացած է․ ինչո՞ւ
Մոսկվան լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հերթական անգամ իրավիճակի սրմամբ և կոչ է անում զերծ մնալ ուժային մեթոդներից։
«Պետք է գործել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա։
Նա սրացումներից խուսափելու հիմնական միջոց է անվանել սահմանազատման գործընթացի մեկնարկը դրան հաջորդող սահմանագծմամբ․ այդ հարցում Ռուսաստանը պատրաստ է համակողմանի օգնություն ցուցաբերել։