top of page

Միջամտություն դրսից․ Վլադիմիր Պուտինը խոսել է Ղազախստանում տեղի ունեցող անկարգությունների մասին



Իր գործառույթները կատարելուց հետո ողջ խաղաղապահ զորախումբը դուրս կբերվի Ղազախստանի տարածքից։ Այս մասին այսօր ՀԱՊԿ-ի շրջանակներում տեղի ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Ղազախստանում ստեղծված իրավիճակի, անկարգությունների մասին։


«ՀԱՊԿ երկրները ցույց տվեցին, որ թույլ չեն տա գունավոր հեղափոխությունների սցենարը կրկնել»,- նշել է ՌԴ ղեկավարը։


Վլադիմիր Պուտինի խոսքով՝ բոլորին էլ հասկանալի է, որ Ղազախստանում առաջացած իրավիճակը պարզապես վառելիքի գնաճի դեմ ակցիա չէ։


«Ղազախստանում ստեղծված իրավիճակը դրսից միջամտության ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին փորձն է»,-ընգծել է ՌԴ առաջնորդը։


Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը։ Նիստի օրակարգում Ղազախստանում ստեղծված իրավիճակն էր, որը վարում էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


1/2108
bottom of page