top of page

Մեքսիկայում սպանվել է ոստիկանական քրոնիկոնի լրագրողը


Մեքսիկացի լրագրող Մարգարիտո Մարտինեսին կրակել են Տիխուանայի իր տան դիմաց. հայտնում է տեղի Cadena Noticias պարբերականը, որում նա աշխատում էր:


Մարգարիտո Մարտինես Էսկիվելը ոստիկանական քրոնիկոնի լրագրող էր Տիխուանայից: Նրա ուղղությամբ կրակ են արձակել հունվարի 17-ի առավոտյան, երբ դուրս է եկել տանից: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն պաշտոնական վարկածներ դեռևս չկան:


Մարտինեսը համագործակցել է տեղի և միջազգային պարբերականների հետ որպես հեղինակ և լուսանկարիչ, որը կենտրոնանում էր տարածաշրջանային հանցավորության թեմայում:


2021 թվականին Մեքսիկայում 7 լրագրող է սպանվել, որն ամենաբարձր ցուցանիշն է աշխարհի երկրների շրջանում:

1/2102
bottom of page