top of page

Մեծ սկանդալից հետո հանել են Փարիզում Հաղթական կամարի տակ տեղադրված ԵՄ-ի դրոշը


ԵՄ-ի դրոշը, որն ավելի վաղ կախել էին Փարիզում՝ ի պատիվ ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահության, հանվել է աջ քաղաքական գործիչների կտրուկ քննադատությունից հետո, սակայն Եվրամիության դրոշը խորհրդանշող աստղերի պաստառները մնացել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:


ԵՄ-ի դրոշը մի քանի օր պետք է ծածանվեր Հաղթական կամարի տակ. այն պլանավորվում էր հանել Սուրբ Ծննդյան իլյումինացիայի հետ միասին, որը Ելիսեյան դաշտերից հեռացնում են հունվարի 9-ին: Սակայն հունվարի 2-ին իշխանությունները որոշել են հանել Եվրամիության դրոշը։ Կամարի պարագծով, այնուամենայնիվ, մնացել են կապույտ ֆոնի վրա աստղերի պաստառները, որոնք խորհրդանշում են ԵՄ-ն:


Ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենն այն անվանել է «հայրենասիրական հաղթանակ»:


Միևնույն ժամանակ ֆրանսիական դրոշը կամարի տակ դեռ չեն վերադարձրել։



1/2107
bottom of page