top of page

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն պատրաստվում է հունվարի 31-ին հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին



Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի գերատեսչությունը պատրաստվում է հունվարի 31-ին հայտարարել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի խստացման մասին։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարական շրջանակներում իր աղբյուրը։


«Սպասվում է, որ երկուշաբթի խորհրդարանում ԱԳՆ-ն կհայտարարի պատժամիջոցների ռեժիմի խստացման մասին, որպեսզի Մեծ Բրիտանիան կարողանա թիրախավորել Ռուսաստանի ռազմավարական և ֆինանսական շահերը»,- ասել է գործակալության աղբյուրը:


Նա չի հստակեցրել, թե խոսքը նոր պատժամիջոցների՞ մասին է, թե՞ պատժամիջոցների փաթեթի ընդունման, որը կարող է կիրառվել Ուկրաինայի տարածք ՌԴ ներխուժման դեպքում:


«Վարչապետ Բորիս Ջոնսոնը նախորդ շաբաթ արտաքին գործերի նախարար Լիզ Թրասի հետ քննարկել է դիվանագիտական մարտավարական քայլերը և պատժամիջոցների տարբերակները, նախքան իրավիճակի և կառավարության հետագա քայլերի մասին նախարարների կաբինետին տեղեկացնելը»,- հավելել է գործակալության զրուցակիցը:

1/2107
bottom of page