top of page

«Մարդասպան դրոնները» շուտով կարող են հանցագործների ձեռքում հայտնվել



Հենց որ «մարդասպան դրոնները» լիովին մշակվեն եւ կատարելագործվեն զինվորականների կողմից, դրանք կհայտնվեն քաղաքացիական անձանց ձեռքում (ինչպես ցանկացած այլ զենք): Դա պարզապես ժամանակի խնդիր է: Այս մասին The Next Web-ին տված հարցազրույցում ասել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր եւ Կյանքի ապագայի ինստիտուտի (Future of Life) հիմնադիր Մաքս Թեգմարքը։


Պրոֆեսորի խոսքով՝ հանցագործների, օրինակ, թմրակարտելների ձեռքն ընկնելով, այս ռոբոտները կդառնան սարսափելի զենք, որով նրանք կվերացնեն անցանկալի մարդկանց։ Կառավարությունը պետք է միջամտի հիմա, քանի դեռ շատ ուշ չէ։ «Եթե դուք կարող եք «մարդասպան դրոն» գնել AK-47-ի գնով, ապա այս մոտեցումը շատ ավելի հարմար է թմրակարտելների համար, քանի որ այլեւս չեք բռնվի, երբ որեւէ մեկին սպանեք»,- ասել է Թեգմարքը:


«Դա կարող է նաեւ ավելի արդյունավետ լինել պաշտպանությունը ճեղքելու հարցում: Նույնիսկ եթե դատավորը շատ թիկնապահներ ունի, դուք կարող եք թռչել ննջասենյակի պատուհանից ներս, երբ նա քնած է, եւ սպանել...»,- հավելել է նա:

Սակայն ՄԱԿ-ը չի շտապում լուծել այս հարցը։ Ինքնավար «մարդասպան ռոբոտների» շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն ութ տարի։ Փորձագետներն այդպես էլ համաձայնության չեն եկել, հայտնում է Popmech-ը։

1/2102
bottom of page