Մահացել է բանաստեղծ Մերուժանը
Կյանքի 82-րդ տարում ծանր հիվանդությունից հետո մահացել է գրող, բանաստեղծ, այլախոհ եւ ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ, «Յոթ հայրենասերներ» անլեգալ կազմակերպության անդամ Մերուժանը (Մերուժան Հովհաննիսյան)։
Հակախորհրդային գործունեության համար Մերուժանը դատապարտվել է ընդհանուր 22 տարվա ազատազրկման, կալանավայրերում անցկացրել է 15 տարի, որի զգալի մասը՝ Վլադիմիրի եւ Նորիլսկի մահվան գաղութներում՝ անմարդկային պայմաններում։