Լոնդոնը դիտարկում է Եվրոպայի հարավ-արևելք կործանիչներ ուղարկելու հնարավորությունը․ Ջոնսոն
Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է երկրի ռազմաօդային ուժերի «Թայֆուն» կործանիչներն ու թագավորական ռազմածովային ուժերի նավերը Հարավարևելյան Եվրոպայի պաշտպանության համար օգտագործելու հնարավորությունը. այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է Times-ը։
Վարչապետը խոստացել է, որ Արևմուտքն ավելին կանի՝ պաշտպանության հարցում Ուկրաինային օգնելու համար։ Հիշեցրել է նաև, որ Լոնդոնը պատրաստվում է ամրապնդել Էստոնիայում Մեծ Բրիտանիայի գլխավորած ՆԱՏՕ-ի ուժերը։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները պայմանավորվել են արևելյան ճակատում մեր դաշնակիցների անվտանգության ապահովման համար ավելի շատ զորքեր ուղարկելու մտադրության շուրջ։ Լատվիայի և Էստոնիայի ԱԳ նախարարները հավելյալ աջակցության կոչ են արել՝ Բելառուսում ռուսական ուժերի ընդլայնման պատճառով», - հավելել է Ջոնսոնը։