Կորոնավիրուսի նոր դեպքերն Արցախում
Արցախում հունվարի 22-ին կատարվել է 55 թեստավորում, ինչի արդյունքում հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
Ներկայումս կորոնավիրուսային հիվանդությունից ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր: Բժիշկները 6 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 16-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Ըստ աղբյուրի՝ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1338 քաղաքացու հետազոտություն, որից 103-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00, շաբաթ օրը՝10:00-14:00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին»,- ասվում է հաղորդագրության մեջ: