top of page

Խարխլվել է 30 տարվա բանակի հիմքը (տեսանյութ)



30 տարի առաջ զրոյից հիմնվեց մի բանակ, որ պիտի կանգուն ու անառիկ պահեր Հայաստանի, Արցախի սահմանները։ ՀՀ ԶՈՒ-ն երկար ու դժվար ճանապարհ անցավ․ պատերազմ, կորուստներ, բայց հանուն այս գաղափարների՝ անհրաժեշտ էր ազատագրել թշնամուն անցած հայկական հողերը և անձեռնմխելի պահել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Հաղթանակից հետո ավելի ռիսկային փուլ էր՝ պահպանել ունեցածն ու անպարտելի բանակ ունենալ։ 1992 թ. հունվարի 28-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով՝ ստեղծվեց ՀՀ պաշտպանության նախարարությունը, նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Նա նորանկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն էր:


Բանակի կազմավորման հարցում մեծ դեր ունեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այն բանակը, որ ստեղծվեց 30 տարի առաջ, այսօր այլ պատկեր ունի․ հաղթանակը չկա, Շուշին, Հադրութը չկան, վերջին՝ 44-օրյա պատերազմից հետո զոհերի հստակ թիվը դեռ պարզ չէ։ Խարխլվել է 30 տարի առաջ դրած հիմքը։ Արցախյան երեք պատերազմների մասնակիցները MediaHub-ին պատմել են Ազատամարտի, Պռոշյան համայնքի հերոսների մասին։


Մանրամասները՝ տեսանյութում



1/2102
bottom of page