top of page

Կառավարությունը նախատեսում է Նոր Արմավիրի դպրոցի շենքը և կից տարածքը հետ վերցնել


Այսօր կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված է նաև Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի 987,64 քառ. մետր մակերեսով դպրոցի շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,5572 հեկտար հողատարածքը հետ վերցնելու մասին հարցը։ Նախատեսվում է նշված շենքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Նոր Արմավիրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։ Նշված անշարժ գույքի կադաստրային արժեքը 11 592 262 դրամ է։


bottom of page