Ադրբեջանցիները դուրս են եկել Իշխանասարի հատվածից․ համայնքապետ
- Octopus Media

- Nov 20, 2022
- 1 min read

Ադրբեջանական զորքերն Իշխանասարի հատվածում հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքից։ Լուրը MediaHub.am-ի հետ զրույցում հաստատեց համայնքի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։
«Ձյան գալուց հետո հետ են քաշվել»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ թշնամին հետ է քաշվել Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո, բայց թե ինչ պայմանով՝ չգիտի։




















