Ինտերնետի աշխատանքի խափանումներ են նկատվում․ որն է խնդիրը
- Octopus Media

- Jan 23, 2024
- 1 min read

Միջազգային կապուղիներում առկա տեխնիկական խնդիրների պատճառով ցանցի որոշ հատվածներում նկատվել են խափանումներ։ Այս մասին հայտնում են Ucom ընկերության մամուլի ծառայությունից։
«Հարգելի´ բաժանորդներ,
տեղեկացնում ենք, որ միջազգային կապուղիներում առկա տեխնիկական խնդիրների պատճառով ցանցի որոշ հատվածներում նկատվել են խափանումներ, որոնք այժմ կարգավորված են: Կարգավորումները որոշ ժամանակ անց ամբողջապես զգալի կլինեն բոլոր բաժանորդների համար:Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար»:



















