top of page

Ինչպես է կեղծվել քաղաքացիական հասարակությունը. Այլընտրանքային նախագծեր խումբ



Եթե հեղափոխության սկիզբը դրած քաղաքացիական ակտիվիստներին կարելի է փորձել արդարացնել` ասելով, որ մարդիկ փողոց էին դուրս եկել հանուն արդարության և ընդդեմ մի շարք արատավոր երևույթների, ապա արդարացման այդ փորձերը հիմնովին կտապալվեն, եթե մենք ուշադրություն դարձնենք նրանց հետագա քաղաքական ու քաղաքացիական վարքագծին, ավելի ստույգ՝ չարաբաստիկ նոյեմբերի 9-ից հետո։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբիօ փորձագետ Արամ Հովհաննիսյանը:


Նա, մասնավորապես, նշել է.


«Նոյեմբերի 9-ի դրամատիկ գիշերվանից հետո ընդդիմադիր դաշտի լայն կոնսենսուսով Հայաստանում մեկնարկեց փողոցային բուռն գործընթաց՝ պարտված իշխանության անհապաղ հեռացման պահանջով։ Ակնհայտ էր, որ այդ օրերը վճռական նշանակություն էին ունենալու Հայաստանի ապագայի համար, այդ օրերին էր պարզ դառնալու՝ Հայաստանը և հայ ժողովուրդը կմաքրվե՞ն պարտության բեռից, դուրս մղելով պարտության հոգեաբանությունը իրենց միջից, թե՞, կիսելով և ստանձնելով պարտության նվաստացուցիչ բեռը, կշարժվեն նորանոր ստորացումների ճանապարհով։ Հենց այս օրերին հանկարծակիորեն անհետացան քաղաքացիական հասարակությունն ու «առաջադեմ երիտասարդությունը»՝ փողոցային պայքարի «դրայվերները»։ Մարդիկ, որոնք ոչ մի թրիգեր բաց չէին թողնում փողոցային գործընթացներ սկսելու, մթնոլորտը սրելու և իշխանությանն իր տեղը ցույց տալու համար։ Մարդիկ, որոնք կազմակերպել ու բազմաթիվ դեպքերում հաջող ավարտին էին հասցրել այնպիսի շարժումներ, ինչպիսիք են Մաշտոցի պուրակի, Թեղուտի, էլեկտրիկ Երևանի և մի շարք այլ շարժումներ։ Եվ վերջապես՝ մարդիկ, որոնք գեներացրել և հաջողությամբ ավարտին էին հասցրել հեղափոխությունը՝ դեմոնտաժելով մի ամբողջ համակարգ։ Նոյեմբերի 9-ից հետո սրանք մի քանի ամսով «անհետացան» բոլորի տեսադաշտից։ Պատճառը փողոցային պայքարի ձևերը մոռանալը կամ մասսայաբար կորոնավիրուսով վարակվելը չէր։ Այդ պասիվությունն ինքնին քաղաքական ակտ էր, ուղղակի ակտիվիզմը փոխարինվեց պասիվիզմով, իսկ ակտիվիստները՝ պասիվիստներով։ Ի տարբերություն Նիկոլի՝ քամինգ աութ եղած, այսինքն՝ բացահայտ աջակիցների, որոնք ունեին բավարար համարձակություն և «մոտիվացիա»՝ նման բեռ վերցնելու իրենց վրա և ցուցադրաբար հանդես գալու սոցիալական ոխակալության, նեոբոլշևիզմի դիրքերից՝ ստորադասելով Արցախը սոցիալական խնդիրներին, առաջադեմ քաղաքացիականներն իրենց հոգեհարազատ իշխանությանը լատենտ աջակցեցին։ Ակտիվիստների պասիվ դերակատարումը քաղաքական քայլ էր, որն անկասկած փրկեց և երկրորդ կյանք պարգևեց քաղաքական վախճանի եզրին կանգնած Նիկոլին։


Պացիֆիստները՝ պարտությունը ֆետիշացնողները


Հայկական անոմալիան ունի խոր արմատներ։ Դա´ է ծնել հեղափոխությունը, և ոչ թե հակառակը։


Մեր երկրում տարիներ շարունակ, առնվազն՝ նախորդ 10-15 տարիների ընթացքում, նույն «առաջադիմական բորբոսի», իրենց առընթեր ՀԿ-ների, որոշ կուսակցությունների, տարբեր ԶԼՄ-ների և մի շարք՝ որպես «նոր ինտելեկտուալ էլիտա» ներկայացողների ինտենսիվ աշխատանքի արդյունքում շրջանառության մեջ դրվեցին այնպիսի քարոզչակոդեր, որոնց միջոցով նորմալիզացվեց, ինչ- որ տեղ ֆետիշացվեց պարտության գաղափարը։ Հադրութը, Շուշին ամուր կանգնած, իսկ Արցախն ամբողջական ու շրջապատված բուֆերային 5 շրջաններով՝ սույն տարրերը հանրությանը ներշնչում էին պարտության անխուսափելիությունը։ Տարիների ընթացքում ստեղծվեց մի մթնոլորտ, երբ մի շարք միջավայրերում ուղղակիորեն ամոթալի դարձավ ներկայանալ հայրենասեր, երբ սեփական հայրենքի մասերը զիջելուն դեմ խոսելը վերածվեց էքստրեմիզմիև հետամնացության, իսկ պարտությունը դիտարկվում էր մոտալուտ ու անխուսափելի, որը ոչ ոք ու ոչինչ չի կարող կանխել։ Կրկնում եմ՝ այն պարագայում, երբ Արցախն ամբողջական էր ու շրջապատված հայ ժողվրդի կյանքի և ջանքերի արդյունքում անվանափոխված Ջրականով, Ակնայով և այլ անվտանգային բուֆերներով։ Մենք արձանագրում ենք, թե ինչպես մի շարք իրավապաշտպաններ, Շուռնուխում բռնության ենթարկված միասեռականների դեպքի առիթից խոր ցավ ու անասելի աղմուկ հանող «հումանիստներ», որևէ մեկի իրավունքի տեսական խախտման լուրերից ազդվողներն ու ողջ սոցիալական ցանցով մեկ բռնության ձայնը հեշթեգներ կազմակերպողներն ու բարձրաձայնողները գեթ մեկ անդրադարձ չկատարեցին պատերազմի արդյունքում արդեն գրեթե երկու տարի Բաքվի բանտերում ապրող տղաներին, չկազմակերպեցին ոչ մի դրամահավաք՝ ծանր ու հերոսական մարտեր մղած զինվորների ապակայունացած հոգեբանությունը վերականգնելու համար կամ ծանր հաշմանդամություն ստացած մարտիկների վերականգնման համար։ Որևէ ձայն չեն հանում Հայաստանում դատաիրավական կամայականությունների և, ըստ էության, ավտորիտար համակարգի կառուցման դեմ։ Սեփական ժողովրդի և զինվորների նկատմամբ ապրումակցման մանիակալ բացակայությունը կարելի է պայմանավորել հանրային սույն շերտի սեփական հոգեկան ու սոցիալական խախտումների արդյունքում իրենց իսկ հասարակությունից նեղսրտած լինելու և կամ՝ թուրքական լոբբինգի մասնիկը լինելու հանգամանքով։ Միևնույն ժամանակ դժվար է հասկանալ, թե ինչո´ւ այդքան հեշտ այս բոլոր ողբերգությունները, ստորացումները ընդունեց և այդքան արագ համակերպվեց պարտության մտքի հետ հայ ժողովուրդը։ Վերը նկարագրված տարրերն իրենք իրենց և մեր հանրության մի զգալի մասին վաղուց ադապտացրել էին անխուսափելի պարտության մտքի հետ։ Պարտությունը սպասված էր ու ֆետիշացված։


2018-ից ընտրազանգվածային բնորոշման համար տարբեր ձևակերպումներ են դրվել շրջանառության։ Դրանց մի մասը վիրավորական երանգ ուներ, բայց դրանցից ոչ մեկը լիարժեք չէր, գոնե՝ վտանգավորության տեսակետից։ Ամենավտանգավոր խավը «ինտելեկտուալ ժեխն» էր, որն իր մեջ ներառում էր պատվերով ակտիվիստներին, դրանց կոչենք «Պասիվիստներ», և ներշնչված պարտվողականներին՝ կեղծ «Պացիֆիստներ»։ Այս երևույթի վտանգը շարունակվում է, և կարիք կա հասկանալ նոր իրողություններում «պսևդոառաջադիմական քաղաքացիական» վիրուսի կանխարգելման գործիքները։




1/2108
bottom of page