top of page

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Nov 20, 2022
1 min read


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։


Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։


Շիրակի մարզի Մուսայելյան-Կրասար և Ամասիա-Բերդաշեն, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Վայք (ավտոճանապարհի 9-րդ կմ՝ խցանման պատճառով) ավտոճանապարհները փակ են։


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։


Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների (բուք) միջհամայնքային ավտոճանապարհները։


Սյունիքի, Վայոց ձորի Սարավան-Զանգեր, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 
 
1/3639
bottom of page