top of page

Ինչ իրավիճակ է այս պահին Վարդենիսի սահմանին. Վերին Շորժայի համայնքապերը մանրամասնում է



«Գիշերը խաղաղ է անցել, կրակոցներ չեն եղել», - այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս խոշորացված համայնքի Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։


Երանոսյանի խոսքով վերջին անգամ կրակոցներ եղել են երեկոյան ժամը 8-ի սահմաններում։


Հարցին՝ դիրքային փոփոխություն եղե՞լ է՝ Երանոսյանը պատասխանեց. «Ոչ, որևէ տեղաշարժ չի եղել, մեր տղաները ամուր կանգնած են իրենց տեղում»։ Անդրադառնալով վիրավորների վիճակին նա նշեց, որ թեև և միջին ծանրության վնասվածքներ են, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։


Արմինե Նավոյան

1/2108
bottom of page