top of page

ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 30, 2024
  • 1 min read

ree

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել է քրեական գործ հարուցել Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ, հայտնում է գերատեսչության Telegram-ալիքը։

«Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ և ՌԴ ԱԳՆ-ի հետ համատեղ պարզել կատարվածի բոլոր հանգամանքները», - ասվում է հաղորդագրության մեջ։

Այսօր Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ «Պաշարված Լենինգրադի երեխաներին» նվիրված հուշարձանը պղծելու հարցով։

 

«Մենք անընդունելի ենք համարում այն ​​գործողությունները, որոնք ազգամիջյան ատելություն են հրահրում և այլատյացության վրա հիմնված բռնության կոչ են անում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների և Ռուսաստանի Դաշնության հասցեին արված հայտարարությունների առնչությամբ»,- նշել է Ֆեֆիլովը։

 

Նա Հայաստանի գլխավոր դատախազին խնդրել է քննություն անցկացնել և իրավական գնահատական ​​տալ Սամվել Շիրանյանի գործողություններին և քրեական պատասխանատվության ենթարկել նրան։

bottom of page